Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համագործակցության խոստումնալից սկիզբ

Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել:

 

Բացառություն չէ նաև Իրաքի Հանրապետությունը, որը Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո փորձում է շտկել իրավիճակը ոչ միայն տնտեսության վերականգնման, այլև զարգացող երկրների հետ համագործակցության նոր եզրեր փնտրելու և դրանք կյանքի կոչելու առումով:

 

Մի քանի օր Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Իրաքի Հանրապետության պատվիրակությունը` ծանոթանալու ավելի քան երկու տասնամյակ առաջ անկախություն ձեռք բերած մեր երկրի տնտեսությանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, առողջապահության, մշակույթի բնագավառներին, փնտրելու այն ռացիոնալ հատիկը, ինչը հնարավորություն կընձեռի համատեղ նախագծելու, ծրագրելու և իրականացնելու պայմանագրով վավերացված մի շարք ձեռնարկումներ:

 

Այս առումով բավականին արդյունավետ և հուսադրող էր առողջապահության բնագավառում նախանշված միջոցառումների ծրագիրը, որը պայմանագրի ստորագրման տեսքով իրականություն դարձավ օրերս «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված երկու երկրների Առողջապահության նախարարների պաշտոնական հանդիման ժամանակ:

 

Առողջապահության բնագավառում լայնածավալ համագործակցություն սկսելու համաձայնագիրն ստորագրելուց առաջ, երկու կողմերի Առողջապահության նախարարներն էլ հույս հայտնեցին, որ, որքան էլ համաձայնագիրը սաղմնային վիճակում է, այնուամենայնիվ, հետագա ամիսների ու տարիների ընթացքում այն առավել կամբողջանա և կհստակվի` վերածվելով փոխշահավետ համագործակցելու փաստաթղթի:

 

Դիմելով ՀՀ առողջապահության նախարարին և համաձայնագրի ստորագրմանը ներկա հյուրերին, Իրաքի Հանրապետության առողջապահության նախարար Մաջիդ Համդ Ամին Ջամիլը չթաքցրեց, որ Իրաքի առողջապահության նախարարությունն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահության բնագավառի նկատմամբ:

 

«Մի քանի օրվա ընթացքում, այն, ինչին մենք հասցրեցինք ծանոթանալ, հուսադրող էր այն առումով, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, ուր առողջապահության շատ բնագավառներ, մասնավորապես, սրտային վիրաբուժությունը, սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, դեղարդյունաբերությունը, բուժօգնության կազմակերպման առանձին ոլորտներ նախանձելի մակարդակի և որակ վրա են գտնվում՚,-նշեց Իրաքի առողջապահության նախարարը, ավելացնելով, որ համաձայնագրի ստորագրումը հենց նշված բնագավառների փոխադարձ կապերի ամրապնդում, Երևան-Բաղդադ բուժհիմնարկների համատեղ գործունեության, կադրերի փոխանակման ու մասնագիտացման հեռանկարներ է խոստանում:

 

«Ես կարծում եմ, որ մեր երկու երկրներն ընդհանուր շատ բան ունեն, առավելապես առողջապահության ոլորտում, հետևաբար, այս առումով համագործակցությունը և´ դյուրին, և´ արդյունավետ կլինի»,-ավելացրեց պարոն Ջամիլը:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակության այցը Հայաստան համարելով կարևոր, միաժամանակ հավաստիացրեց, որ կարճագույն ժամկետում մտադիր են ստորագրվող փաստաթուղթը գործնական հիմքերի վրա դնել:

 

«Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ։ Այս մի քանի օրվա ընթացքում կարողացանք նրանց ծանոթացնել մեր ունեցած ռեսուրսներին։ Իրաքյան կողմին մասնավորապես հետաքրքրում են մեզ մոտ մատուցվող բժշկական օգնության որակը և առաջին հերթին` սրտային, տորակալ վիրաբուժությունը և այլ ծառայություններ, ինչպես նաև կադրերի պատրաստման մոդելը։ Շատ հավանական է, որ շուտով Իրաքից բժիշկներ կգան մեզ մոտ` վերապատրաստվելու։ Պայմանավորվել ենք նաև, որ մեր բժիշկները Իրաքում գործընկերներին մասնագիտական իրենց փորձը կհաղորդեն։ 

 

Բացի այդ, ծանոթանալով մեր դեղարտադրության հնարավորություններին, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այդ ոլորտի հանդեպ։ Առաջիկայում համագործակցություն կծավալվի թե՛ դեղագործական ընկերությունների, թե՛ առանձին բուժհաստատությունների միջև»,-պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է նախարար Դումանյանը։ 

 

Համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների Առողջապահության նախարարները լրատվամիջոցներին տված ճեպազրույցի ընթացքում խոսեցին այն հիմնական հարցերի շուրջ, որոնք կազմում են կարևոր փաստաթղթի հիմքը:

 

Վերջում պարոն Դումանյանը և պարոն Մաջիդ Համդ Ամին Ջամիլն ազգային հուշանվերներ փոխանակեցին:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ